ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ասում են...

Ասում են...
11.12.2015 | 01:41

...թե վերին ղեկավարությանն ամենևին դուր չեն եկել այն խաղերը, որ Գյումրիում, Վանաձորում, Երևանի կենտրոնում տվել են իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ ու այդ կերպ հաշիվներ մաքրել մեկը մյուսի հետ այնքա՜ն պատասխանատու ժամին: Ըստ նույն աղբյուրների, դրանով է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի վերջին օրերի վատ տրամադրությունը։ Ասում են, թե այս անգամ ևս (ինչպես ժամանակին, երբ նա ստիպված եղավ թողնել ԱԺ աթոռը) «անպատիժ» չի մնա:

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ